Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,09
    7,39

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ու Արա Բաբլոյանը երկրորդ պլան են մղվում․ «Ժողովուրդ»

08 Օգոստոս, 2018 09:30
Արմեն Սարգսյանն ու Արա Բաբլոյանը երկրորդ պլան են մղվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17–րդ գագաթնաժողովի աշխատանքներին։  Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել ևս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարևոր և պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։

Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու։  Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում է և արվելու է նրա և պատվիրակությունների ղեկավարների հետ շփումը  նվազագույնի հասցնելու համար։ Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ–ականները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին