Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի դեմ գործողություններ են սկսել. խիստ դժգոհ են . «Ժողովուրդ»

08 Օգոստոս, 2018 08:40
Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի դեմ գործողություններ են սկսել. խիստ դժգոհ են . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից գործելու է սնանկության գործով դատարան: Ու հիմա մի շարք դատավորներ իրենց թեկնածությունն են առաջարկել նորաստեղծ դատարանի դատավոր դառնալու համար: Սակայն օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ, եւ գաղտնի քվեարկությամբ որոշվել է, թե ովքեր կարող են լինել նորաստեղծ դատարանի դատավոր, եւ նրանց անունները ներկայացրել է ՀՀ նախագահին: 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուները դատական համակարգում մի շարք դատավորների շրջանում խիստ դժգոհության պատճառ են դարձել: Մասնավորապես, ըստ դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների, հնաբնակ դատավորներից շատերը կարծիք են հայտնել, թե այդ ինչպես ստացվեց, որ ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ սնանկության գործերով դատավոր է ընտրել այնպիսի անձանց, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ ահա պրոֆեսիոնալները հայտնվում են դրսում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին