Կարևոր իրադարձություններ

Թրամփի վարչակազմը ցանկանում է բարդացնել գրին–քարտերի ստացման գործընթացը. NBC

08 Օգոստոս, 2018 00:00
Թրամփի վարչակազմը ցանկանում է բարդացնել գրին–քարտերի ստացման գործընթացը. NBC

Չորս անանուն աղբյուր, որոնք ծանոթ են իշխանությունների ծրագրերի հետ, պատմել են, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է բարդացնել օրինական ներգաղթյալների՝ ԱՄՆ քաղաքացի դառնալու և գրին–քարտ ստանալու հնարավորությունները, եթե նրանք երբևէ օգտվել են սոցիալական ապահովության ծրագրերից, ինչպիսին է Obamacare ծրագիրը։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը։

NBC-ն հաղորդում է, որ այս քայլը Սպիտակ տան ավագ խորհրդական Սթիվեն Միլերի ծրագրի մի մասն է հանդիսանում, որը ցանկանում է սահմանափակել ամեն տարի ԱՄՆ–ում իրավական կարգավիճակ ստացող ներգաղթյալների թիվը։

Առաջարկների համաձայն՝ ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ–ում օրինական հիմունքներով են բնակվում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին, որոնք երբևէ օգտվել են հասանելի ապահովագրությունից, մանկական բժշկական ապահովագրությունից, պարենային կտրոններից և այլ արտոնություններից, կարող են խոչընդոտել ԱՄՆ–ում օրինական հիմունքներով բնակվելու իրավական կարգավիճակ ստանալիս։

Իրավաբաններն ու փաստաբաններն արդեն հայտնել են NBC News-ին, որ նման միջոցառումները վերջին տասնամյակների ամենամեծ փոփոխությունը կլինեն իրավական նեգաղթային համակարգում։ Նոր օրենքները կարող են վերաբերել 20 միլիոն օրինական ներգաղթյալների,– մանրամասնում է հեռուստաալիքը։

 

Լրահոս

Դիտել ավելին