Կարևոր իրադարձություններ

Լեոնարդո ԴիԿապրիո և Կամիլա Մորոնե սիրահարված զույգը ծովափին գրավել է պապարացիների ուշադրությունը

07 Օգոստոս, 2018 23:53
Լեոնարդո ԴիԿապրիո և Կամիլա Մորոնե սիրահարված զույգը ծովափին գրավել է պապարացիների ուշադրությունը

43–ամյա Լեոնարդո ԴիԿապրիոյի և 21–ամյա Կամիլա Մորոնեի եվրոպական հանգիստը իր բուռն ընթացքի մեջ է։ Սիրահարներն արդեն հասցրել են լինել Իտալիայում և վայելել ջերմ արևն ու տաք ծովը, իսկ հետո մեկն էլ հիանալու Ֆրանսիայի տեսարժան վայրերով։

Ինչպես երևում է նկարներից՝ Լեոյի և Կամիլայի բուռն սիրահարվածության փուլը դեռևս չի անցել. նրանք չեն թաքցնում իրենց զգացմունքները, գրկում են իրար ծովում, զբոսնում ափի երկայնքով և համբուրվում բոլորի աչքի առաջ։

Զույգը սակայն չի սահմանափակվում միայն ծովափնյա հանգստով։ Սեն Տրոպեում նրանք, օրինակ, ընկերների հետ միասին գիշերային ակումբ են այցելել, զբոսնել են քաղաքով, ինչի մասին վկայում են Կամիլայի Instagram-ում հրապարակած նկարները։

 

Լրահոս

Դիտել ավելին