Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին պատմել է 2008-ի պատերազմում կրած պարտության պատճառների մասին

07 Օգոստոս, 2018 23:07
Սաակաշվիլին պատմել է 2008-ի պատերազմում կրած պարտության պատճառների մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, խոսելով 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա ռուս-վրացական պատերազմի մասին, նշել է, որ այդ ժամանակ կողմերի միջև ուժերը խիստ անհավասար են եղել, ինչն էլ դարձել է Վրաստանի պարտության պատճառը, այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։ 

«Ցավոք, ուժերը խիստ անհավասար էին, և մենք պարտվեցինք, սակայն մենք պահպանեցինք ամենակարևորը՝ արժանապատվությունն ու ինքնահարգանքը։ Մենք ոչ թե հանձնվեցինք թշնամուն, որն էապես ուժեղ էր մեզանից, այլ որքան ուժ ունեինք խփեցինք նրա ատամներին», - գրել է Սաակաշվիլին՝ նշելով իր մի քանի բացթողումները, որոնք կշտկեր, եթե հնարավորություն լիներ ուղղելու 2008-ի սխալները։

«Ես նախապես կվերադարձնեի Իրաքից մեր ամենամարտունակ ստորաբաժանումները։ Երկրորդը՝ ավելի ուժգին կբղավեի ամբողջ աշխարհին, որ համաշխարհային հանրությունը լավ իմանա Ռուսաստանի հարձակվողական բնույթի մասին, թեև վստահ չեմ, որ դա կօգներ», - ասել է նա։

Սաակաշվիլին նաև շեշտել է, որ ոչ մի դեպքում չէր ընտրի ագրեսիան անպատասխան թողնելու տարբերակը նաև այսօր։

«Ագրեսորը կանգ չի առնի, եթե ժամանակին չհարվածես», - գրել է Վրաստանի նախկին նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին