Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը ճանաչվել է՝ «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին»

07 Օգոստոս, 2018 22:32
Աննա Հակոբյանը ճանաչվել է՝ «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին»

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանիժուռնալիստիկայի ֆակուլտետ։

2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։

2018 թվականի հուլիսին Աննա Հակոբյանի կողմից հիմնվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

Ամերիկյան հեղինակավոր «Woman’s World» ամսագիրը, որն ունի ավելի քան մեկ միլիոն ընթերցող ամբողջ աշխարհից, իր հերթական համարներից մեկում հարցում էր արել՝ «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին» անվանակարգի համար։

Ըստ քվեարկության արդյունքների, որն արվել էր ամսագրի օնլայն հարթակում, հաղթող է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Հարցվողների 48 տոկոսը քվեարկել էր Աննայի օգտին․․․

Անցյալ տարի այդ անվանակարգում հաղթել էր ԱՄն 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝  Մելանյա Թրամփը։

Աղբյուրը՝ newstime.am

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին