Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    544
    552

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է

13 Օգոստոս, 2018 00:00
Ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է

Քրոնիկ սթրեսը մարդու ամենավատ թշնամիներից է: Այն ազդում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա: Estet-portal.com-ը ներկայացրել է ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է:

Լարվածության գլխացավ: Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Այս դեպքում գլխացավը բնորոշվում է սեղմող կամ ճնշող ցավով գլխի, ճակատի, ծոծրակի հատվածներում: Կարող է ուղեկցվել լույսի և ձայնի նկատմամբ գերզգայունությամբ, կենտրոնանալու դժվարությամբ, ախորժակի անկմամբ:

 

Ցավ կրծքավանդակում: Քրոնիկ սթրեսը «կանաչ լույս» է վառում աթերոսկլերոզի համար, որն իր հերթին՝ վաղ թե ուշ հանգեցնում է անոթների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինսուլտի: Բացի այդ՝ սթրեսը կարող է հանգեցնել նաև զարկերակային ճնշման բարձրացման: Սթրեսի հետևանքով կրծքավանդակում առաջացող ցավը կարող է չանցնել նույնիսկ դեղամիջոցներ ընդունելու դեպքում, տևել նույնիսկ մի քանի օր: Հիվանդը կարող է շնչելու դժվարություններ ունենալ, ուժեղ հոգնածություն, տագնապայնության, անհանգստության զգացում ունենալ:

Աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Գաստրիտ, խոց, քրոնիկ հիվանդություններ… սրանք ընդամենը խնդիրների մի մասն են, որոնք կարող են զարգանալ քրոնիկ սթրեսի հետևանքով: Օրգանիզմը, որն ապրում է մշտական լարվածության պայմաններում, հրաժարվում է ճիշտ մշակել սնունդը՝ առաջացնելով ցավեր որովայնի հատվածում:

 

Ցավ իրանի, ուսերի հատվածում: Այս հատվածն առավել խոցելի է սթրեսի համար: Քրոնիկ սթրեսի հետևանքով իրանի մկանները մշտապես գերլարված են, ինչի հետևանքով սեղմում են նյարդերն ու անոթները՝ խոչընդոտելով արյան նորմալ հոսքը, առաջացնելով մկանային սպազմ:

Մեջքի ցավ: Մկանների լարվածության հետևանքով կարող է ցավել նաև մեջքը: Որոշ հետազոտողներ պնդում են, որ այն առավել հաճախ նկատվում է մարդկանց շրջանում, ովքեր հեշտությամբ են նյարդայնանում, քննադատում իրենց, ովքեր պերֆեկցիոնիստ են, նպատակասլաց, կարգապահ և պատասխանատու:

Ցավ ազդրերում: Սա այդքան էլ հաճախ չի հանդիպում: Այս դեպքում ցավը կարող է ուղեկցվել նաև կաշկանդվածության զգացմամբ: Հիվանդը թուլություն, քրոնիկ հոգնածություն է զգում, երբեմն նկատվում է նաև ախորժակի անկում, ջերմության բարձրացում:

Ցավ ծնկներում: Պսիխոմատիկայի մասնագետները պնդում են, որ ծնկների հետ կապված խնդիրներ ունենում են մարդիկ, ովքեր զգում են շրջապատի ճնշումը, կյանքում հենարանի և մտերիմների աջակցության կարիքն ունեն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին