Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Որքան է առողջ քնի տեւողությունը

12 Օգոստոս, 2018 21:00
Որքան է առողջ քնի տեւողությունը

Սեուլի ազգային համալսարանի գիտնականները ուսումնասիրություններ են արել՝ պարզելու համար, թե իրականում որքան պետք է տեւի առողջ քունը։

«Առողջ քունը տեւում է 7-9 ժամ։ Դրանից ավել կամ պակաս քնելը կարող է ավելացնել վտանգավոր հիվանդությունների հավանականությունը»,- հայտարարել են գիտնականները։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 133 608 հոգու քնի տեւողությունն ու կյանքի որակն ու առողջությունը։ Վերջինները պարբերաբար տարբեր հետազոտություններ են անցել, անալիզներ հանձնել։ Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական 10 ժամ են քնում, 40 տոկոսով ավելի հաճախ են տառապում ճարպակալումից, զարկերակային բարձր ճնշումից, որոնք էլ կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ։

Իսկ նրանք, ովքեր օրական 7 ժամից պակաս են քնում, ավելի հակված են քաղցկեղի։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին