Կարևոր իրադարձություններ

Վիկտորյա Բեքհեմի որդին կաշխատի մոր ղեկավարությամբ

07 Օգոստոս, 2018 22:23
Վիկտորյա Բեքհեմի որդին կաշխատի մոր ղեկավարությամբ

Վիկտորյա Բեքհեմը որոշել է որդուն՝ 19-ամյա Բրուքլին Բեքհեմին, որպես լուսանկարիչ մասնակից դարձնել իր հագուստի նոր հավաքածուի գովազդային արշավին՝ գրում է plitkar.com-ը:

Իմանալով, որ իրենց որդին թողել է իր ուսումը Նյու Յորքի համալսարանում, որտեղ նա լուսանկարչական արվեստ էր սովորում, ծնողները երկար չմտածեցին. մայրը որոշեց որդուն իր մոտ աշխատանքի ընդունել:

Այս լուրը ցնցել է ոլորտի պրոֆեսիոնալներին, սակայն Վկիտորյան վստահեցնում է, որ Բրուքլինը գլուխ կհանի նոր աշխատանքից:

 

Լրահոս

Դիտել ավելին