Կարևոր իրադարձություններ

Օբաման պարգևատրվել է Քենեդիի անվան մրցանակով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

07 Օգոստոս, 2018 22:13
Օբաման պարգևատրվել է Քենեդիի անվան մրցանակով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման արժանացել է Ռոբերտ Ֆ. Քենեդու անվան մրցանակին մարդու իրավունքների ոլորտում՝ գրում է iz.ru-ն:

Մրցանակը շնորհվել է նաև Discovery հեռուստաալիքի ղեկավար Դեյվիդ Զասլավուին, Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆիին և բժշկական ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Հումանա Բրյուս Բրուսարուին:

«Բոբի Քենեդին միշտ եղել է իմ հերոսներից մեկը»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քենեդին այն մարդկանցից էր, ովքեր աշխարհը դարձնում են ավելի լավը:

Դափնեկիրները պարգևները կստանան Էթել Քենեդիի կողմից, ով հիմնել է այդ մրցանակը: Տոնակատարության հոբելյանական 50-րդ արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին