Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 6-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

07 Օգոստոս, 2018 22:06
Օգոստոսի 6-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ազատությունից ապօրինի զրկելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած և 5 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել են 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածքի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին