Կարևոր իրադարձություններ

Իրաքում մահապատժի են դատապարտվել ԻՊ–ի 5 ահաբեկիչներ

07 Օգոստոս, 2018 19:40
Իրաքում մահապատժի են դատապարտվել ԻՊ–ի 5 ահաբեկիչներ

Իրաքում մահապատժի են դատապարտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամներ, այս մասին տեղեկացնում է Al-Sumaria գործակալությունը՝ հղում անելով երկրի Գերագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սադդար Բիլքաթարայի հայտարարությանը։

«Կենտրոնական դատարանը քննել է 5 մեղադրյալների գործը, որոնք մեղադրվում են ԻՊ անդամ լինելու ու խմբավորման տարբեր ենթախմբերում աշխատանք ծավալելու համար», - ասել է պաշտոնյան։

Հայտնի է, որ մահվան դատապարտված 5 ԻՊ գրոհայինները գործել են հիմնականում Նայնավե և Անբարե նահանգներում։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանն Իրաքում կախաղան էր բարձրացվել 42 մարդ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության հետ կապ ունենալու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին