Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

07 Օգոստոս, 2018 19:28
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական եւ մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը:

Զրուցակիցները կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հակամարտություններին, ընդգծվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին