Կարևոր իրադարձություններ

Կամո Արեյանը հետևել է էրեբունի վարչական շրջանում ընթացող աշխատանքներին

07 Օգոստոս, 2018 19:12
Կամո Արեյանը հետևել է էրեբունի վարչական շրջանում ընթացող աշխատանքներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների և քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է հիմնանորոգման ավարտական փուլում գտնվող Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախորդ դարի 60-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը հիմնանորոգելու, նոր ու թարմ շունչ հաղորդելու գործընթացը մեկնարկել էր 2017 թվականի օգոստոսին՝ Երևանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով: Շենքին համալիր մոտեցում է ցուցաբերվել. հիմնանորոգվել են մասնաշենքերի շուրջ 6000 քմ տարածքով հարկաբաժինները, դասասենյակներն ու սանհանգույցները, օգտագործվել են ջերմամեկուսիչ նյութեր, փոխվել է տանիքի ծածկը, ինչպես նաև ներդրվել է լուսադիոդային և էներգախնայող ժամանակակից համակարգ: Զեկուցվել է, որ բարեկարգ ու ակնահաճո տեսք կստանան նաև բակային տարածքները, որոնք կառանձնացվեն կանաչ գոտիներով, ըստ անհրաժեշտության առանձին հատվածներ կասֆալտապատվեն, կունենան գեղեցիկ անցուղիներ ու նոր եզրաքարեր: Տեղում տրվել են հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին