Կարևոր իրադարձություններ

«Միջազգային բանակային խաղեր-2018»-ին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները

07 Օգոստոս, 2018 17:51
«Միջազգային բանակային խաղեր-2018»-ին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները

 ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները, «Միջազգային բանակային խաղեր-2018» շրջանակում, օգոստոսի 5-ից 8-ը մասնակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՀՕՊ «Մաքուր երկինք» և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումների մրցումներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսկ ՌԴ-ում ավիացիոն ուժերի «Ավիադարտս» մրցմանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցույթը մեկնարկել է հուլիսի 28-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին