Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ի հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

07 Օգոստոս, 2018 17:41
ՀՀ ՊՆ-ի հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀՀ  պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.

·         «Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն` Վազգեն Մելիքյան,

·         Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար` Խաչատուր Գասպարյան,

·         «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն` Կարին Տոնոյան,

·         ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ` Հակոբ Թադևոսյան,

·         Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ-ի նախագահ ` Անահիտ Հովնանյան,

·         «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա ՀԿ-ի նախագահ` Էդուարդ Մանևիդիս,

·         «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան,

·         «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Աստղիկ Ավետիսյան,

·         ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն` Վահագն Վարագյան,

·         «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն` Լարիսա Ալավերդյան,

·         «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ` Սոս Սահակյան,

·         «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի » խաղաղասիրական ծրագրերի համակարգող` Արմինե Սադիկյան,

·         «Սինջար եզդիների ազգային միավորում » ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյան,

·         ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր` Էդուարդ Մխիթարյան,

·         «Հազարաշեն» ազդաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող` Աիդա Պապիկյան:

 

Լրահոս

Դիտել ավելին