Կարևոր իրադարձություններ

Մենք ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ. Վալերիյ Օսիպյան

07 Օգոստոս, 2018 17:33
Մենք ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ. Վալերիյ Օսիպյան

Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում  լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- ասել է Օսիպյանը:

Վալերիյ Օսիպյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունն ուղիղ միջամտություն ունի ընտրությունների արդյունքների վրա՝ընդգծելով, որ նկատի չունի այն, թե ոստիկանությունը զբաղվում է ընտրակեղծիքներով, սակայն ընտրությունների ընթացքում չծառայելով, ընտրական ցուցակները ճշգրտելու աշխատանքներ չիրականացնելով, տեղամասերում պատշաճ ծառայություն չիրականացնելով, ընտրակեղծիքը չկանխելով, ոստիկանությունը նպաստում է ընտրությունների արդյունքների վրա: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ կլինի Երևանի ավագանու, թե այլ ընտրություններ, ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- ասել է Օսիպյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին