Կարևոր իրադարձություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 զոհված զինծառայողի ընտանիքների և 1 հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կկատարի

07 Օգոստոս, 2018 17:17
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը  3 զոհված զինծառայողի ընտանիքների և 1 հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կկատարի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի հատուցումներ կկատարի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը, որոշում է ընդունվել օգոստոսի 6-ին հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից:

Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական  200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև  2-րդ խմբի հաշմանդամ շարքային Բաբկեն Էդուարդի Սիմոնյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

 

Լրահոս

Դիտել ավելին