Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար․ Տիգրան Ավինյան

07 Օգոստոս, 2018 16:45
Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար․ Տիգրան Ավինյան

«Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ   ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին ես անձամբ քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: 

«Անձամբ ես առաջարկել են նաև Արայիկ Հարությունյանին՝ որպես թեկնածու: Չնայած որ նա որոշեց, որ կրթության և գիտության ոլորտում ինքը շատ անելիքներ ունի: Երկընտրանքը բավականին դժվար էր իր համար»,- ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար: «Որովհետև ես ինքս անձամբ զարմացած եմ եղել Հայկ Մարության դերասանից տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչին՝ կազմակերպչական ունակություններով մարդուն, որը կարող է դրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»,- ասաց նա:

 
Անդրադառնալով Հայկ Մարությանին վերաբերող քննադատություններին, թե դերասանը չի կարող քաղաքապետ լինել՝ փոխվարչապետը նշեց․ «Հայկ Մարությանը միայն դերասան չէ, նա նաև պրոդյուսեր է, որը որ ենթադրում է կազմակերպչական լուրջ աշխատանքներ: Եվ, անկեղծ ասած, ես ինքս զարմացած եմ եղել այդ նոր կերպարի հայտնությամբ և կարծում եմ, որ հասարակությունը նույնպես կարծրատիպը կկարողանա կոտրել, որովհետև մենք տեսել ենք դերասան Հայկ Մարությանին, բայց հասարակությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի  թեկնածուին, որը, իմ համոզմամբ, ուժեղ է»:
 

Լրահոս

Դիտել ավելին