Կարևոր իրադարձություններ

Իտալիայի նախագահը ներգաղթյալներին ստրուկներ է անվանել

07 Օգոստոս, 2018 16:10
Իտալիայի նախագահը ներգաղթյալներին ստրուկներ է անվանել

Իտալիա ժամանող ներգաղթյալները հաճախ ստրկավաճառների զոհն են դառնում,– հայտարարել է երկրի նախագահ Սերջո Մատարելան և կոչ է արել քաղաքացիներին «երես չթեքել» այս խնդրից։ Նրա խոսքերը փոխանցում է The Local պարբերականը։

«Ստրկությունը մարդկության ամենամեծ խայտառակություններից է»,– ասել է նա, ընդգծելով, որ միգրացիան պարարտ հող է ստեղծում մարդկանց առևտրի բարգավաճման համար։

«Պատերազմի և աղքատության երեխաներին օգտագործում են զզվելի ստրկավաճառները, որոնք նրանց ուղարկում են հետագա տառապանքների. աշխատանքի շահագործում, անօրինական որդեգրում, ներքին օրգանների առևտուր, հավաքագրում քրեական խմբավորումների մեջ և սեքս–ստրկություն»,– հայտարարել է Մատարելան։

 

Լրահոս

Դիտել ավելին