Կարևոր իրադարձություններ

Պորոշենկոն վախեցրել է Եվրոպային և ԱՄՆ–ին՝ ընտրություններին Ռուսաստանի միջամտությամբ

07 Օգոստոս, 2018 15:42
Պորոշենկոն վախեցրել է Եվրոպային և ԱՄՆ–ին՝ ընտրություններին Ռուսաստանի միջամտությամբ

Ուկրաինայի նախագահը զգուշացրել է գալիք ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։ Այս մասին նա գրել է իր Facebook-ում։

«Հաջորդ տարի մեզ՝ Ուկրաինային, և մեր շատ գործընկերների, կարևոր ընտրություններ են սպասվում, որոնք կորոշեն մեր զարգացման և փոխգործակցության արագությունն ու որակը։ Եվ Կիևում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում, և շատ այլ արևմտյան մայրաքաղաքներում չեն կասկածում, որ Կրեմլը պատրաստվում է միջամտել ընտրական այս գործընթացներին»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Մենք պետք է պատրաստ լինենք,– ավելացրել է Պորոշենկոն,– մեր միջազգային գործընկերների հետ միասնական ճակատով դիմակայել մեր քաղաքացիների ազատ դեմոկրատական կամքի արտահայտմանն ուղղված հիբրիդային մարտահրավերներին»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը միջամտում է ընտրություններին, որպեսզի կոտրի Ուկրաինայի հետ եվրոպական միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի սեպ խրի տրանսատլանտյան միության մեջ և աջակցի պոպուլիստական, ազգայնական և եվրասկեպտիկ ուժերին։ Պորոշենկոն գրել է, որ պայմանավորվել է ԵՄ և ԱՄՆ առաջնորդների հետ՝ ջանքերը սերտորեն համակարգելու և բոլոր մակարդակներում փոխգործակցելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին