Կարևոր իրադարձություններ

Դասալքության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

07 Օգոստոս, 2018 15:18
Դասալքության մեղադրանքով հետախուզվողը բերման  է ենթարկվել

«Կանեփ-կակաչ-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օգոստոսի 6-ին, ժամը 22.25-ին, Երեւանի Պ. Սեւակի փողոցի թիվ 40 շենքի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Վանուշ Ս.-ին, որը 2015թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից

 

Լրահոս

Դիտել ավելին