Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԺ պատգամավորները միջնորդություն են ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու համար

07 Օգոստոս, 2018 14:50
Հեղինակ՝ Անուշ Ղավալյան
ԱՀ ԱԺ պատգամավորները միջնորդություն են ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու համար: Այս մասին ֆեյսբուքյան  էջի միջոցով տեղեկացրել է ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,-գրել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին