Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

28-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի տնօրենը

07 Օգոստոս, 2018 13:59
28-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի տնօրենը

28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: 

28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին՝ վաղ առավոտյան՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ ՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով։

Պարզվել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն գիշերային ակումբի տնօրենը՝ ծնված 1984թ.:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան 28-ամյա երիտասարդի և գիշերային ակումբի տնօրենի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ մասնակիցների կողմից օգտագործվել է կտրող-ծակող առարկա, որի հետևանքով 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ ակումբի տնօրենը, կտրած-ծակած վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Գիշերային ակումբի 34-ամյա տնօրենը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին