Կարևոր իրադարձություններ

Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձին Կոլումբիայի մեղսակցության ապացույցներ ունի

07 Օգոստոս, 2018 14:40
Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձին Կոլումբիայի մեղսակցության ապացույցներ ունի

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի իշխանություններն իր դեմ կատարված մահափորձին Կոլումբիայի կառավարության մեղսակցության ապացույցներ ունեն, հավելելով, որ դրանք կհրապարակվեն ավելի ուշ։

«Մենք ծանրակշիռ ապացույցներ ունենք (մահափորձին) պաշտոնից հեռացող Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի մեղսակցության վերաբերյալ»,-ասել է Մադուրոն տեսանյութում, որը հրապարակված է նրա Twitter-ում: Նա հավելել է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է մահափորձին մասնակցած մի քանի անձանց, եւ ներկայում որոնվում են նրա կազմակերպիչներն ու ոգեշնչողները:

Անօդաչու սարքի օգնությամբ Մադուրոյի դեմ մահափորձն իրականացվել է օգոստոսի 5-ին, երբ նախագահը ելույթ էր ունենում Կարակասում անցկացվող զինվորական շքերթի ժամանակ: Դրոնի պայթելու հետեւանքով վերքեր է ստացել յոթ զինծառայող, նախագահը եւ նրա շրջապատի մարդիկ չեն տուժել: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Վենեսուելայում վեց մարդ է ձերբակալվել մահափորձին մասնակցության մեղադրանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին