Կարևոր իրադարձություններ

Կորեացի գիտնականները մաշկի մեջ ամրացվող բարձրախոս և դինամիկ են ստեղծել

07 Օգոստոս, 2018 14:04
Կորեացի գիտնականները մաշկի մեջ ամրացվող բարձրախոս և դինամիկ են ստեղծել

Կորեացի գիտնականները դինամիկի և բարձրախոսի նախատիպերն են ստեղծել, որոնք կարելի է անվտանգ կերպով ամրացնել մարդու մաշկի վրա։ Ծածկույթը մշակել են Ուլսանի գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի մասնագետները, նրանց աշխատանքի արդյունքները տպագրվել են Science Advances ամսագրում։

Ծածկույթն իրենից հիբրիդային թաղանթ է ներկայացնում, որը բաղկացած է պոլիմերային մատրիցայի մեջ տեղակայված արծաթե նանոլարերից։ Այն թափանցիկ է, բարակ, ամուր և մարդու համար անվտանգ։
Թաղանթի հիման վրա երկու նախատիպ են ստեղծվել։ Դինամիկի ռեժիմում սարքը միանում է գաջեթին, որը փոխանցում է ձայնագրված ձայնը։ Թաղանթը տաքանում է նրա միջով փոփոխական հոսանք անցնելիս, տաքացնում է շրջակա օդը և ձայն է արտաբերում։

Բարձրախոսի ռեժիմում թաղանթը վերափոխում է ձայնային տատանումները հոսանքի և ազդանշան է տալիս ձայնագրող սարքին։

Նման աուդիոտեխնիկան ղեկավարելու համար մի քանի միջոց է մշակված, այդ թվում ժեստերի և ձայնային հրամանների օգնությամբ։ Սարքը փորձարկվել է չորս կամավորների կողմից, որոնք պետք է ապաարգելափակեին իրենց սմարթֆոնը այս թաղանթի միջոցով։ 98% դեպքերում մշակումը «լսում» էր և և գաջեթի վրա կատարում էր հրամանները։ Ստեղծողները համոզված են, որ հետագայում թաղանթը կփոխարինի սմարթֆոններին և կապի այլ միջոցների։

 

Լրահոս

Դիտել ավելին