Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 551 քրեական գործ․ ՔԿ

07 Օգոստոս, 2018 13:10
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 551 քրեական գործ․ ՔԿ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 551 քրեական գործ՝ նախորդ տարվա 332-ի դիմաց, որոնցից 153-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:


Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝

-164-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

-77-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

-76-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

-58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

-41-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

-33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,

-19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

-14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

-14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,

-11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված՝ խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

-8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կաշառքին,

-6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,

-5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,

-2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված՝  արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին  ու կազմակերպիչներին կաշառելուն,

-2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված՝  իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,

-1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով,

-20-ը՝ ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017 թվականի թիվ 3 հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված կոռուպցիոն այլ հանցագործություններ:

 
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 47 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ, որոնցից 20-ը՝ 45 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
 

Լրահոս

Դիտել ավելին