Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը, Գագիկ Ծառուկյանը չի ընդունել

07 Օգոստոս, 2018 12:48
Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը, Գագիկ Ծառուկյանը չի ընդունել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մտադրության մասին դիմումը։

Այս մասին Ծառուկյանն ասել է խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը՝ նշելով, որ խոսել է Գևորգ Պետրոսյանի հետ և նրա հետ զրույցում ընդգծել, որ ներանձնային հարցերը չպետք է հանրայնացնել։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը, մեկնաբանելով ԲՀԿ-ի՝ քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու կուսակցության որոշումը, նշել էր, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում:

 «Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար»,- ընդգծել էր Պետրոսյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին