Կարևոր իրադարձություններ

10041 դիմում և գրություն` ֆիզիկական և իրավաբանական անձանցից. Հարկադիր կատարման ծառայությունը ամփոփում է արել

07 Օգոստոս, 2018 12:22
10041 դիմում և գրություն` ֆիզիկական և իրավաբանական անձանցից. Հարկադիր կատարման ծառայությունը ամփոփում է արել

2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10041 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2117 հեռախոսազանգի: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից: 

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 101 բողոքի: 

2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6793 քաղաքացի:

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին