Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալին բերված աղցանի մեջից հայտնաբերվել է դարչնագույն փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ

07 Օգոստոս, 2018 12:13
Դատապարտյալին բերված աղցանի մեջից հայտնաբերվել է դարչնագույն փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ

Օգոստոսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում,օպերատիվ տվյալներն իրացնելիսՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ ԼԳ.-ի անվամբ քաղաքացի ԳՄ.-ի կողմից բերված հանձնուքըորի արդյունքում աղցանի մեջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույնփոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով:Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնիցհայտնաբերված  զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ ՎԴ.-ին տեսակցության եկած կնոջ՝ ՄՆ.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին