Կարևոր իրադարձություններ

Մեդվեդևը բացատրել է, թե ինչու են 2008 թվականին ռուսական տանկերը կանգնել Թբիլիսիի մոտ

07 Օգոստոս, 2018 12:14
Մեդվեդևը բացատրել է, թե ինչու են 2008 թվականին ռուսական տանկերը կանգնել Թբիլիսիի մոտ

2008 թվականին Ռուսաստանը խնդիր չուներ ջախջախել վրացական բանակը կամ պատժել Միխեիլ Սաակաշվիլիին: Նպատակը վրացական զորքերը Ցխինվալից հանելն էր և այնտեղ կարգուկանոն հաստատելը: Այդ մասին «Коммерсантъ» թերթին պատմել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեևը՝ ռուս-վրացական պատերազմի տարելիցի օրը:
«Ես կարծում եմ, որ ճիշտ վարվեցի, երբ կայացրի զսպվածություն ցուցաբերելու և հետագա գործողությունների չդրդելու մասին որոշում»,- հայտարարել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը 2008-2012 թվականներին զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունների ապաէսկալացիան թույլ տվեց հանգստացնել իրավիճակը Հարավային Օսիայում և Աբխազիայում և անցնել ԵՄ-ի և այլ երկրների հետ հանգիստ հարաբերությունների:

ՌԴ վարչապետը հակամարտության սկսվելու պատճառ է նշել այդ ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «անբարոյական և հանցավոր պահվածքը»:

2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին