Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից կգործի «Տաք սնունդ» ծրագիրը. մարզպետ

07 Օգոստոս, 2018 11:27
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից կգործի «Տաք սնունդ» ծրագիրը. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում, որ մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով տարրական դասարանների աշակերտների համար կգործի «Տաք սնունդ» ծրագիրը: 

Գրառման մեջ մասնավորապես ասված է`


«Այս բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ ժամկետներում:


Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՏԻՄ-երի հետ տարված աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում:


Աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի


.Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան համայնքներում շուտով գործեն վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ և մշակույթի տներ:

.Զորավանում հիմնենք արվեստի դպրոց:

.Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում հիմնանորոգվեն և վերանորոգվեն ճանապարհներ, որոնց վրա աշխատանքներ չեն իրականացվել տասնամյակներով:

.Բալահովիտ, Կաթնաղբյուր, Արամուս և Կամարիս համայնքներում լուծվեն առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում առկա խնդիրները:


.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում սկսվեն երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ինչը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր:

.Գողթում, Ջրաբերում, Գետարգելում, Արագյուղում լուծման փուլում են նախակրթարանի և դպրոցների խոհանոցի հարցը, Գեղարդում՝ տրանսպորտի խնդիրը։

.Հրազդանում «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի քաղաքացուն:

.Նոր Հաճնում շուտով կգործի հիմնանորոգված մարզադահլիճ, Նոր Արտամետում կունենանք դպրոցի նոր մասնաշենք, իսկ գործող դպրոցի շենքը կտրամադրենք մանկապարտեզին:

.Լեռնանիստում շուտով կմեկնարկենք էկոտուրիզմի կենտրոնի նախագիծը, իսկ Կոտայքի մարզպետարանի շենքում աշնանն արդեն կգործի հանրային գրադարանը:

 Եվ վերջում, ամենակարևորը՝ մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով տարրական դասարանների աշակերտների համար կգործի «Տաք սնունդ» ծրագիրը:


Կոտայքում բարեփոխումներն Աանկասելի՛ են։


Հ.Գ. Ցանկը հընթացս մտաբերեցինք. ամփոփ հաշվետվությունը կհրապարակենք պաշտոնավարման 100-րդ օրը»,-գրել է Կոտայքի մարզպետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին