Կարևոր իրադարձություններ

Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուները

07 Օգոստոս, 2018 10:01
 Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուները

Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը: 

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։ 

Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ: 

Խորհուրդը դիտարկել է նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:

 «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ են ստացել Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: 


Օրենքով սահմանված կարգով ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին:

 

Լրահոս

Դիտել ավելին