Կարևոր իրադարձություններ

Ալյասկայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

07 Օգոստոս, 2018 10:05
Ալյասկայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

Ամերիկյան Ալյասկա նախանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործավել, ինչի հետրևանքով 4 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Anchorage Daily News-ը՝ ինքնաթիռի բոլոր ուղևորները Լեհաստանի քաղաքացիներ էին:

Ինքնաթիռը կործանվել է Դենալի լեռան մոտակայքում: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 5 մարդ: Փրկարարները հայտնաբերել են նրանցից 4-ի դիերը:

Հինգերորդ ուղևորի որոնումները դեռ շարունակվում են, սակայն եղանակային վատ պայմանները բարդացնում են որոնողական աշխատանքները: Ներկա պահին տրանսպորտային անվտանգության ծառայությունը փորձում է պարզել դեպքի բոլոր հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին