Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ԱԳ նախկին նախարարը մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում

07 Օգոստոս, 2018 00:10
Վրաստանի ԱԳ նախկին նախարարը մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին:

«Ես որոշում եմ ընդունել իմ թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում»,-հայտարարել Է նա օգոստոսի 6-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ: Զուրաբիշվիլին հավելել Է, որ հաղթելու դեպքում աշխատելու Է երկրի կայունությունն ու միավորումն ապահովելու համար: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ Զուրաբիշվիլին դիմում Է ներկայացրել Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Օրենքի համաձայն, Վրաստանի նախագահը չի կարող ունենալ այլ երկրի քաղաքացիություն: ԶԼՄ-ները նաեւ պնդում են, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որի անդամները չեն բացառում, որ ընդհանրապես կհրաժարվեն նախագահի իրենց թեկնածուին առաջադրելուց, կարող Է աջակցություն հայտնել Զուրաբիշվիլիին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին