Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

06 Օգոստոս, 2018 22:30
Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների համաձայն հասել է վեցի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային:

Նշվում է, որ մահացածների թվում է 40-ամյա գերմանացի զբոսաշրջիկը, որի դին հայտնաբերել են Կասերես նահանգի Կանիավերալ մունիցիպալիտետում: Տղամարդու մահվան պաշտոնական պատճառը կհայտարարվի դիահերձումից հետո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայում մահացել է 40 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում ասֆալտ փռող բանվորը: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուրսիա քաղաքում: 

Օդերևութաբանների հաղորդմամբ՝ այսպես կոչված «շոգի ալիքը» Պիրենեյան թերակղզի է եկել Աֆրիկայից:

 

Լրահոս

Դիտել ավելին