ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` վթարված լուսացույցը տեղափոխելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ սեղմ ժամկետում վթարված լուսացույցը վերականգնելու համար: