Կարևոր իրադարձություններ

F-35 կործանիչը հազիվ է խուսափել ճակատագրական սխալից

06 Օգոստոս, 2018 21:35
F-35 կործանիչը հազիվ է խուսափել ճակատագրական սխալից

Վառելիք լիցքավորող ինքնաթիռի օպերատորը տեսանյութ է նկարահանել, որտեղ երևում է՝ ինչպես է F-35B Lightning II կործանիչը փորձում կատարել աշխարհի ամենաբարդ մանևրը՝ գրում է segodnya.ua-ը:

Տեսանյութը նկարահանվել է Ատլանտյան օվկիանոսում, որտեղ անց են կացվում Բրիտանիայի ռազմաօդային ուժերի զորավարժանքները:

Տրանսատլանտյան թռիչքի ժամանակ վառելիքը համալրելու համար օդաչուն պետք է համալրի վառելիքի պաշարները Airbus A330 MRTT վառելիք լիցքավորող ինքնաթիռից դուրս եկած երկար խողովակի միջոցով:

14 տոննա կշռող մեքենայի խողովակի բացվածքի մեջ մտնել պետք է վիրահատական ճշգրտությամբ, քանի որ ցանկացած սխալ միլիոնների կորստի կհանգեցնի ինքնաթիռների բախումների հետևանքով: Հիշեցնենք, որ F-35B Lightning II-ի արժեքը 108 մլն դոլար է:

 

Լրահոս

Դիտել ավելին