Կարևոր իրադարձություններ

Ռումինիայում 3.400 տարի առաջ կառուցված ամրոց է հայտնաբերվել

06 Օգոստոս, 2018 21:20
Ռումինիայում 3.400 տարի առաջ կառուցված ամրոց է հայտնաբերվել

Ռումինիայի արևմտյան մասում՝ Սինտանա քաղաքում, հնագետները մ.թ.ա. 14-րդ դարի ամրոց են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Aradon.ro պորտալը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամրոցը հայտնաբերել է ռումինացի ու գերմանացի հնագետների խումբը՝ պրոֆեսորներ Ֆլորին Գոգիլտանի և Ռյուդերիգ Կրաուզեի գլխավորությամբ:

«Սա այս շրջանի խոշորագույն պաշտպանական կառույցներից մեկն է. այն 89 հա է զբաղեցնում», - նշել է պրոֆեսոր Գոգիլտանը:

Պրոֆեսոր Կրաուզեի խոսքով՝ Սինտանայում պեղումներ են կատարվում 2009 թվականից ու կշարունակվեն ևս երեք տարի: Աշխատանքները ֆինանսավորում է գերմանական Հեսսեն երկրամասը:

Գիտնականների խոսքով՝ ամրոցը կառուցվել է մոտ 3.400 տարի առաջ: Հնագետները փորելով բացել են ամրոցի դեռ մի փոքր մասը, սակայն մագնիսաչափական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ամբողջ կառույցի պլանը:


Նշվում է, որ ամրոցի տարածքում շինությունները պատրաստված են փայտից ու կավից: Տեղական իշխանությունները մատդիր են թանգարան բացել պեղումների վայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին