Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ծերանոցի բնակիչները փախել ու գնացել են ռոք-փառատոնի

06 Օգոստոս, 2018 20:32
Գերմանիայում ծերանոցի բնակիչները փախել ու գնացել են ռոք-փառատոնի

Գերմանիայում երկու տղամարդ փախել է ծերանոցից՝ Վակեն քաղաքի մոտակայքում անցկացվող Wacken Open Air մետալ–փառատոնին մասնակցելու համար: Նրանց հետ են բերել ոստիկանության օգնությամբ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանությունը երկու բնակիչների կորչելու մասին ահազանգ է ստացել ծերանոցից, իսկ ավելի ուշ նրանց գտել են փառատոնի անցկացման վայրում:

Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ տղամարդիկ «ապակողմնորոշված ու ապշած էին»: Տարեց մետալիստները չէին ուզում վերադառնալ ծերանոց, և նրանց հետ են բերել տաքսիով՝ պարեկային ավտոմեքենայի ուղեկցությամբ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչ Մեռլե Նոյֆելդը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, տղամարդիկ շատ են հավանել ռոք–փառատոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին