Կարևոր իրադարձություններ

Սեւանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

06 Օգոստոս, 2018 20:25
Սեւանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Օգոստոսի 3-ին Սեւանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները օգոստոսի 6-ին, Ժամը 18:00-ին ավարտվել են անարդյունք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 6-ին ժամը 08:33-ի դրությամբ փրկարարները վերսկսել էին որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակել էին Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Սեւանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է: Ականատեսները օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին վերջին անգամ տեսել են ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից եւ նա անհետացել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին