Կարևոր իրադարձություններ

Ryanair-ն ավելի քան 100 չվերթ կչեղարկի օդաչուների գործադուլի պատճառով

06 Օգոստոս, 2018 19:44
Ryanair-ն ավելի քան 100 չվերթ կչեղարկի օդաչուների գործադուլի պատճառով

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը հայտարարել է, որ օգոստոսին օդաչուները գործադուլ կանցկացնեն, ինչի հետևանքով 104 չվերթ կչեղարկվի Բելգիայից ու դեպի Բելգիա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ryanair-ը պարտավորվել է ուղևորներին վերադարձնել տոմսերի գումարը կամ չվերթներ առաջարկել ուրիշ օրերի:

Հիշեցնենք, որ հուլիսին Մեծ Բրիտանիայում Ryanair-ի աշխատակիցները երկօրյա գործադուլ են արել, որի պատճառով թռիչքներից զրկվել է 50 հազար ուղևոր: 

Ավիաընկերությունը ստիպված էր մոտ 600 չվերթ չեղարկել Մեծ Բրիտանիայից Բելգիա, Պորտուգալիա և Իսպանիա, քանի որ Ryanair-ի բորտուղեկցորդները և օդաչուները բողոքել են ցածր աշխատավարձից ու հրաժարվել աշխատել:

 

Լրահոս

Դիտել ավելին