Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բնակարաններից մեկում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

06 Օգոստոս, 2018 19:43
Կոտայքի մարզում բնակարաններից մեկում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 6-ին` ժամը 15:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի թիվ 1 հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

 

Լրահոս

Դիտել ավելին