Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

06 Օգոստոս, 2018 17:55
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 15:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Mercedes Vito մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) և Ford Transit մակնիշի (վարորդը՝ Ա. Բ., 1983 թ. ծնված) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Գ. Բ.-ն (1983 թ. ծնված) և Գ. Վ.-ն (1961 թ. ծնված), հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին