Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների երաշխավորագիրը

06 Օգոստոս, 2018 17:43
Գլխավոր դատախազությունը  ստացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների երաշխավորագիրը

ՀՀ Ազգային Ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է, և այն քննարկման փուլում է: Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանըօգոստոսի 4-ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուերաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից է:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեականգործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությանհիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթողՆախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ինհոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբտապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին