Կարևոր իրադարձություններ

Ինչու է 19-ամյա աղջիկը ինքնասպանություն արել . ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

06 Օգոստոս, 2018 17:10
Ինչու է 19-ամյա աղջիկը ինքնասպանություն արել .  ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ։

2018թ. օգոստոսի 4-ին` ժամը 18:40-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի հարևանությամբ՝ լճի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել հայտնաբերված դիակի ինքնությունը. վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 1999թ.: Դեպքի վայրի քննությամբ հայտնաբերվել է տետր՝ ռուսերեն գրառումներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 19-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող:

Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը դեպքի օրը՝ վաղ առավոտյան, զանգահարել է իր նախկին ծանոթին և հայտնել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 19-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին