Կարևոր իրադարձություններ

Սեւ ռնգեղջյուրի ձագը ծնվել է Անգլիայի կենդանաբանական այգու հյուրերի աչքի առաջ

06 Օգոստոս, 2018 18:20
Սեւ ռնգեղջյուրի ձագը ծնվել է Անգլիայի կենդանաբանական այգու հյուրերի աչքի առաջ

Մեծ Բրիտանիայի Չեսթերի կենդանաբանական այգու այցելուները դարձել են սեւ ռնգեղջյուրի ծնվելու վկաները: Այդ մասին հայտնել Է Chester Zoo-ն: Սովորաբար ռնգեղջյուրները սերունդ են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան: Մալինդին՝ սեւ ռնգեղջյուրի 12-ամյա Էգը, ցնցել Է կենդանաբանական այգու հյուրերին, երբ նրա մոտ ծնունդն սկսվել Է ցերեկվա մոտավորապես 12:30-ին:

Առողջ ձագը լույս աշխարհ Է եկել կես ժամից Էլ պակաս ժամանակում: Կենդանաբանական այգու աշխատակիցները դա համարել են «շատ հազվագյուտ եւ բացառիկ իրադարձություն»: Փոքրիկ ռնգեղջյուրը ոտքի Է կանգնել, այնուհետեւ սկսել Է վազել:

Կենդանաբանական այգու կաթնասունների խնամարկու Թիմ Ռոուլենդսը պարզաբանել Է, որ վայրի բնությունում ապրում Է սոսկ 650 արեւելյան սեւ ռնգեղջյուր, նոր ձագի ծնունդը շատ կարեւոր իրադարձություն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին