Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան են գտել

06 Օգոստոս, 2018 18:15
Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան են գտել

 Եգիպտոսի Լուքսոր քաղաքում բանվորները ճանապարհի նորոգման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան են հայտնաբերել:

Այս մասին հայտարարել Է նահանգի Հնության հուշարձանների գործերի վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը:

Պետական պաշտոնյան նշել Է, որ արձանն ունի Գիզայի հռչակավոր Սֆինքսին համանման առյուծի ձեւ՝ մարդու դեմքով: Մասնագետներն առայժմ չեն շտապում հին հուշարձանը հանել հողից՝ կտրուկ կլիմայական փոփոխությունների պատճառով այն չվնասելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին