Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, օգոստոսի 6-ին հայտարարել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք միջազգային գործերի կոմիտեի անդամներին հրավիրեցինք այցելել մեզ Վաշինգտոնում, եւ նաեւ մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել երրորդ երկրում՝ չեզոք երկրում»,- լրագրողներին հայտարարել Է Փոլը՝ ամփոփելով Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ կայացած հանդիպման արդյունքները: Նա նշել Է, որ հանդիպանը երկու կողմերը «համաձայնել են, որ անհրաժեշտ Է զարգացնել երկխոսությունը՝ բոլոր խնդիրները լուծելու համար, բայց այժմ գլխավոր խնդիրը հենց երկխոսության բացակայությունն Է»: Ռուսաստանցի խորհրդարանականներն օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպում են ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ, որի կազմում, բացի Փոլից, ընդգրկվել են նաեւ Տեխասի նահանգի Օրենսդիր ժողովի Սենատի անդամ Փիտեր Գեթլերը եւ Կատոնի ինստիտուտի նախագահ Դոն Հաֆայնսը: Սա նման մակարդակի արդեն երկրորդ հանդիպումն Է Մոսկվայում վերջին մեկ ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում. մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ եւ սենատորներ հունիսի վերջին – հուլիսի սկզբին արդեն եղել են Ռուսաստանում:

06 Օգոստոս, 2018 16:26

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, օգոստոսի 6-ին հայտարարել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը:

«Ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք միջազգային գործերի կոմիտեի անդամներին հրավիրեցինք այցելել մեզ Վաշինգտոնում, եւ նաեւ մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել երրորդ երկրում՝ չեզոք երկրում»,- լրագրողներին հայտարարել Է Փոլը՝ ամփոփելով Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Նա նշել Է, որ հանդիպանը երկու կողմերը «համաձայնել են, որ անհրաժեշտ Է զարգացնել երկխոսությունը՝ բոլոր խնդիրները լուծելու համար, բայց այժմ գլխավոր խնդիրը հենց երկխոսության բացակայությունն Է»:

Ռուսաստանցի խորհրդարանականներն օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպում են ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ, որի կազմում, բացի Փոլից, ընդգրկվել են նաեւ Տեխասի նահանգի Օրենսդիր ժողովի Սենատի անդամ Փիտեր Գեթլերը եւ Կատոնի ինստիտուտի նախագահ Դոն Հաֆայնսը: Սա նման մակարդակի արդեն երկրորդ հանդիպումն Է Մոսկվայում վերջին մեկ ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում. մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ եւ սենատորներ հունիսի վերջին – հուլիսի սկզբին արդեն եղել են Ռուսաստանում:

Լրահոս

Դիտել ավելին