Կարևոր իրադարձություններ

$1000 կաշառք ստանալու համար, նախկին դատավորը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

06 Օգոստոս, 2018 16:08
$1000 կաշառք ստանալու համար, նախկին դատավորը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակեց ամբաստանյալ նախկին դատավոր, 1000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի դատավճիռը: 


Դատարանը նախկին դատավորին դատապարտեց 7 տարի ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով նրան առաջադրված մեղադրանքում:  

Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի  4-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ կաշառք ստանալը դատավորի կողմից: 

Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել փաստաբան Էլզա Զաքարյանը: Դատարանը Էլզա Զաքարյանին տուգանեց 120 հազ դրամով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին